ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Կիսաոչնչացված ապրելու իրավունք

Կիսաոչնչացված ապրելու իրավունք
27.02.2024 | 12:15

Մարդկության պատմության մեջ մրցակցային պայքարում միշտ հաղթել են ուժեղները և ասպարեզից հեռացել են հաղթված այն ուժեղները, որոնք պոտենցիալ վտանգ են եղել հաղթողների համար։

Իսկ այն պարտվողները, որոնք իրենցից որևէ վտանգ չեն ներկայացրել հաղթողների համար և, բացի դրանից, մի բան էլ օգտակար են եղել նրանց, ունեցել են կիսաոչնչացված ապրելու իրավունք։

Սա է մեր երկարակեցության հիմնական բացատրությունը, մի երկարատև փրկվելու պրոցես, որի ընթացքում ունեցել ենք նաև մեծ կորուստներ՝ ներառյալ մեր բարոյական պատկերի էական գծերի որոշ մասը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ